Միջազգային

Գերմանիան հույս ուներ, որ պատերազմի դեպքում Ուկրաինան արագ կպարտվի

«Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ Գերմանիայի իշխանությունները ակնկալում էին Ուկրաինայի արագ ռազմական պարտությունը». այս մասին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։ 

«Տարբեր երկրներ շատ տարբեր տեսակետներ ունեին։ Անկասկած, ֆրանսիացիները մինչև վերջին պահը հերքում էին ամեն ինչ։ Գերմանացիների դիրքորոշումը որոշակի պահին այն էր, որ եթե դա տեղի ունենա, ինչը աղետ կլինի, ավելի լավ կլինի, եթե ամեն ինչ շուտ ավարտվի, և Ուկրաինան հանձնվի»,- ասել է Ջոնսոնը: