Պետդեպը հիմք է նախապատրաստում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններ սկսելու համար. Politico
Միջազգային
15 Նոյեմբերի 2022, 12:50«ԱՄՆ պաշտոնյաները տարակարծիք են այն հարցում, թե արդյո՞ք Ուկրաինան պետք է վերսկսի Ռուսաստանի հետ բանակցությունները Խերսոնի ազատագրումից և ձմռանն ընդառաջ»․ Politico-ին հայտնել են աղբյուրները: Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ-իմիացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլիի մեկնաբանությունները բանակցությունների հեռանկարների մասին զայրացրել են ուկրաինացի պաշտոնյաներին։ «Մինչդեռ ԱՄՆ Պետդեպը հիմք է ստեղծում հնարավոր բանակցությունների համար»․ նշում են Politico-ի աղբյուրները։
Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանի հետ բանակցությունների շուրջ խորհրդակցություններ կանցկացնի՝ միայն Ուկրաինայի հետ համաձայնեցնելով դրանք։ Սակայն մինչ այժմ ԱՄՆ իշխանությունները որևէ կոնկրետ դիվանագիտական քայլ չեն ձեռնարկել։ «Բանակցությունների համար նախատեսված վայրեր, թղթեր, ռազմավարություններ չկան»,- ասել է աղբյուրներից մեկը։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը մյուսներից ավելի ակտիվ է արտահայտվում բանակցությունների դեմ։ Մասնավորապես, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հրապարակավ դեմ է արտահայտվել նման գաղափարին։
Այս խոսակցությունները սկսել են տարածվել Մարկ Միլիի՝ նախորդ շաբաթ Նյու Յորքի տնտեսական ակումբում ունեցած ելույթից հետո։ Ամերիկացի գեներալն ասել է, որ ձմռանը «ռուս-ուկրաինական առաջնագիծը կարող է կայունանալ» և կոչ է արել «օգտագործել պահը» բանակցություններ սկսելու համար։ Նրա կարծիքով՝ կա հավանականություն, որ հաղթանակը «անհասանելի է ռազմական միջոցներով»։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն