Միջազգային

Մեծ Բրիտանիայում սկսվել է Ուկրաինայի ԶՈՒ կրտսեր հրամկազմի ուսուցումը

Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկել է Ուկրաինայի ԶՈՒ ապագա կրտսեր հրամկազմի ուսուցումը: Դասընթացը նախատեսում է առաջնորդության, հոգեբանական, մեթոդական, կրակային, տեխնիկական և տակտիկական պատրաստության, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պարապմունքներ։ Այդ մասին նշվում է Ուկրաինայի Զինված ուժերի ԳՇ հաղորդագրության մեջ։ Դասընթացը մշակվել է սերժանտական կազմի ուսուցման ուկրաինական ծրագրի հիման վրա՝ հաշվի առնելով Ուկրաինայի ԶՈՒ մարտական փորձը: Ծրագիրը անցած կրտսեր հրամանատարները կնշանակվեն Ուկրաինայի տարբեր զորատեսակների ստորաբաժանումներում՝ որպես ջոկի հրամանատար: