Ուկրաինական զինված ուժերը Լիմանում շրջափակել են ռուսական խմբավորումը
Միջազգային
30 Սեպտեմբերի 2022, 11:14Ամերիկյան պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) գրում է, որ ուկրաինացի զինվորականները շրջապատել են ռուսական խմբավորումը Լիմանի մատույցներում (Դոնեցկի մարզ)։
ISW-ը, վկայակոչելով անանուն ռուսական աղբյուրը, հայտնում է, որ ուկրաինական զորքերը ճեղքել են ռուսական պաշտպանությունը՝ Լիմանից 10 կմ դեպի հյուսիս և կտրել Տորսկոե-Դրոբիշևո ճանապարհը, որը վերջին ճանապարհն է՝ Լիմանից արևմուտք պաշտպանություն իրականացնող ռուսական ստորաբաժանումների մատակարարման և նահանջի համար:
Նշվում է նաև, որ ուկրաինական զորքերը երեք ուղղություններից գրոհում են Լիմանը և փակել են ռուսական զորքերի մուտքը դեպի Սվատովո-Լիման կարևորագույն ճանապարհ, որը գլխավոր ցամաքային գիծն է, որով ապահովվում է ռուսական զորախումբը Լիմանում:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն