Միջազգային

ԱՄՆ-ի Սենատը հավանություն Է տվել Ուկրաինային 12 մլրդ դոլարի օգնության տրամադրմանը

ԱՄՆ Սենատը սեպտեմբերի 29-ին հավանություն է տվել կառավարական ծրագրերի ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին, որը նախատեսում է նաև Ուկրաինային շտապ օգնության նոր փաթեթ՝ 12,3 մլրդ դոլարի չափով:

Ըստ The New York Times-ի՝ օրինագիծն ուղարկվել է ներկայացուցիչների պալատ, որն, ինչպես սպասվում է, այն կընդունի արդեն սեպտեմբերի 30-ին: Դրանից հետո օրենքը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։