Միջազգային

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների նոր փոխանակում են անցկացրել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է գերիների հերթական փոխանակման մասին։ «Մերոնք տանն են»,- գրել է Երմակը՝ տեղեկացնելով, որ գերությունից վերադարձրել են վեց մարդու՝ չորս ծովային հետևակայինի և երկու քաղաքացիական անձի։ Զինվորականները մասնակցել են Մարիուպոլի մարտերին։ Թե քանի մարդ է փոխանցվել ռուսական կողմին, չի հստակեցվել։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռազմագերիների հետ վարվելակերպի հարցերով համակարգող շտաբին՝ արդյունավետ աշխատանքի համար: «Միայն այս ամիս մենք վերադարձրել ենք 235 մարդու։ Կանգ չենք առնում»,- գրել է Երմակը։