Միջազգային

Գերմանիայի հետախուզությունն Ուկրաինային տվյալներ է տրամադրում ՌԴ զորքերի մասին

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) Ուկրաինայի ԶՈՒ-ին տվյալներ է տրամադրում արբանյակներից, որոնք ցույց են տալիս ռուսական բանակի դիրքերն ու տեղաշարժերը, ինչպես նաև ռուսական զորքի շրջանում մարտունակության և բարոյական ոգու վերլուծություններ է անցկացնում: Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է Die Zeit թերթը՝ ARD հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հետազոտության արդյունքներով։

Հետազոտության հեղինակները նշում են, որ գերմանական հետախուզությունը չի խախտում միջազգային իրավունքի նորմերը, քանի որ տվյալները մինչև մեկ շաբաթ ուշացումով են հաղորդում, իսկ արբանյակներից նկարահանումները տեղի են ունենում միայն Ուկրաինայի տարածքում: Գերատեսչությունում ենթադրում են, որ ռուսական կողմը տեղյակ է փոխանցվող տվյալների մասին, բայց մի քանի օրվա «պատուհանը», որը պահպանում է Գերմանիան, նրան մասնակից չի դարձնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին: