Միջազգային

Հրապարակվել են Ուկրաինայի 4 շրջաններում անցկացված «հանրաքվեների» արդյունքները

Ռուսամետ անջատողականների ու ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող ուկրաինական շրջանների (այդ թվում՝ Դոնբաս, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններ) բնակչության բացարձակ մեծամասնությունը «հանրաքվեների» արդյունքներով կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Քվեաթերթիկների 100%-ի նախնական հաշվարկով՝ հավանության առավել բարձր արդյունք է ցույց տվել ինքնահռչակ Դոնեցկի հանրախետությունը, որտեղ ՌԴ-ի կազմ մտնելու օգտին քվեարկել է 99,23%-ը։ 

Ինքնահռչակ Լուգանսկի հանրապետությունում Ռուսաստանի հետ միավորման գաղափարին աջակցել է ընտրողների 98,42%-ը, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում՝ համապատասխանաբար 93,11 և 87,05%-ը: