Միջազգային

Ուկրաինան 2023թ. ավելի քան 27 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանության համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները 2023 թվականին պաշտպանության և անվտանգության կարիքների համար կհատկացնեն ավելի քան 1 տրիլիոն գրիվնա (ավելի քան 27 միլիարդ դոլար): Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է իր ամենօրյա երեկոյան ուղերձում։

Մինչդեռ, ինչպես գրում է Wall Street Journal-ը, Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը կազմում է մոտ 5 մլրդ դոլար՝ կապված ռազմական ծախսերի հետ, ինչի արդյունքում երկիրը դժվարություններ է ունենում սոցիալական պարտավորությունների կատարման հարցում։ Հակամարտությունների հետ կապված ծախսերը կազմում են բյուջեի մոտ 60%-ը, մինչդեռ հարկային եկամուտները ծածկում են ծախսերի միայն 40%-ը։