Միջազգային

Գերմանիայի կանցլերը մերժել է Ուկրաինայի խնդրանքը

Գերմանիայի կանցլեր Շոլցը մերժել է Ուկրաինայի վարչապետ Շմիգալի խնդրանքը՝ գերմանական «Leopard 2» ժամանակակից տանկերի մատակարարման վերաբերյալ։ Այս մասին գրում է Welt-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի կառավարության աղբյուրները։

Ինչպես նշում է հրատարակությունը, «Krauss-Maffei Wegmann» ընկերությունը նախնական պայմանավորվածություն է ունեցել՝ Ուկրաինային 100 Leopard 2A7 տանկ (ներառյալ՝ զինվորների համար նախատեսված պահեստամասեր և ուսումնական բլոկներ) մատակարարելու՝ 1,55 մլրդ եվրո ընդհանուր գումարով: Դրա համար առաջին տանկերը կարող էին առաքվել պայմանագրի կնքումից 36 ամիս անց։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գործարքը չի հաստատել։

Welt-ի հարցմանն ի պատասխան՝ Շոլցի գրասենյակից հայտնել են, որ չեն դադարում աջակցել Ուկրաինային ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական, ֆինանսական և հումանիտար ծրագրերում: Ընդ որում, հստակեցրել են, որ միշտ չէ, որ հայտնում են Ուկրաինա զենք մատակարարելու մասին։