Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային 500 միլիոն եվրո օգնություն հատկացնի

Եվրահանձնաժողովը և Ուկրաինան Կիևին 500 մլն եվրոյի օգնություն տրամադրելու համաձայնագիր են ստորագրել: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Սամերը։

«Եվրահանձնաժողովը և Ուկրաինան այսօր ստորագրել են 500 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության նոր ծրագիր՝ այն պարտավորությունների շրջանակներում, որոնք հնչեցրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը։ Այն հայտարարվել էր ապրիլին՝ «Աջակցիր Ուկրաինային» արշավի, և մայիսին՝ Վարշավայում բարձր մակարդակով դոնորների միջազգային խորհրդաժողովի շրջանակներում»,- ասել է Սամերը: