Միջազգային

Կիևը ԵՄ-ից 5 մլրդ եվրոյի օգնություն է ակնկալում

Կիևը, որպես մակրոֆինանսական օգնություն, Եվրամիությունից 5 մլրդ եվրո է ակնկալում՝ երկարաժամկետ վարկերի տեսքով։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման արդյունքում այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Ուկրաինայի կառավարության ղեկավարի՝ Գերմանիա այցի ծրագրում նաև նախատեսված է հանդիպում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: