Միջազգային

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը։ Զինվորականները գերի էին ընկել այս գարնանը։ 58-րդ և 30-րդ առանձին բրիգադներից տուն է վերադարձել 14 զինծառայող։ Նրանց թվում է սպա և ռազմական բժիշկ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել կայացած փոխանակումը։