Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները կայցելեն Զապորոժիեի ատոմակայան

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները առաջիկա մի քանի օրերի ընթացքում կայցելեն Զապորոժիեի ատոմակայան. այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Ստամբուլում ռուսական Ռոստատոմ պետական գործակալության աշխատակիցների հետ տեխնիկական խորհրդակցությունների ավարտից հետո։

Գրոսսին հայտարարել էր, որ ինքն անձամբ կգլխավորի առաքելությունը։