Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Գերմանիան մինչև 200 մլրդ եվրո կկորցնի
Միջազգային
24 Օգոստոսի 2022, 15:46Ուկրաինայի պատերազմի հետևանքով գերմանական տնտեսության կրած վնասը կզգացվի ևս մի քանի տարի։
Ուղիղ կես տարի շարունակվող ռուսական ներխուժումն Ուկրաինա զգալի վնաս կհասցնի գերմանական տնտեսությանը՝ երկար տարիների կտրվածքով։ Դրանում վստահ է տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի նախագահ Մարսել Ֆրացշերը: «Եթե 2022 թվականի սկզբին Գերմանիայում հնարավոր էին համարում ՀՆԱ-ի 4,5% աճը, ապա այժմ ակնկալում են 1,5%-ից ոչ ավելի ցուցանիշ»,- Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրացշերը։ Խոսքը մոտ 150-200 մլրդ եվրոյի գումարի մասին է։
Մարսել Ֆրացշերի խոսքով՝ գերմանական տնտեսությունում իրավիճակն այնքան դրամատիկ չի լինի, որքան կորոնավիրուսի պանդեմիայի սկզբում:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն