Միջազգային

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին առաջին փաստաթուղթը ընթացքի մեջ է. Զելենսկու գրասենյակ

Կիևը հուսով է, որ օգոստոսի 29-30-ը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին առաջին փաստաթուղթը լույս կտեսնի: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի ու Հունգարիայի ղեկավարների խորհրդականների հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Կիևում։ Երմակը նշել է, որ արդեն ծանոթացել է տեքստին։ «Փաստաթուղթը շատ հզոր կլինի»,- հայտնել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նա նշել է, որ Կիևին հարկավոր են արևմտյան երկրների հետ փոխգործակցության նոր ձևաչափեր և անվտանգության առանձին երաշխիքներ: