Միջազգային

ԱՄՆ-ն զգուշանում է ՌԴ կողմից Ուկրաինայի պետական օբյեկտների հնարավոր հարվածներից

ԱՄՆ-ն տվյալներ ունի այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է մոտ ժամանակներս նոր հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և պետական օբյեկտներին։ Այդ մասին այսօր առավոտյան նախազգուշացրել է Կիևում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպանատունը նաև հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին՝ լքել Ուկրաինան և Կիևը։ 

Ավելի վաղ Ուկրաինայի անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, ռուսական հարվածների սպառնալիքի մասին հայտնել էր ուկրաինական հետախուզությունը: Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են զանգվածային միջոցառումներ չանցկացնել այդ օրը՝ շեշտելով անվտանգության սպառնալիքները: