Ուկրաինական պատերազմում զոհվել է գրեթե 9 հազար ուկրաինացի զինվորական. Ուկրաինայի ԳՇ պետ
Միջազգային
22 Օգոստոսի 2022, 20:27«Այս պատերազմին մասնակցում են ոչ միայն զինվորականները և ոչ միայն նրանք, ովքեր զենք են վերցրել, այլ նաև մեր փոքրիկ երեխաները, ովքեր բոլորովին մեղավոր չեն, բացի նրանից, որ ծնվել են այստեղ և կոնկրետ այս պահին»,-նշել է Զալուժնին։ «Նրանք իսկապես ոչինչ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հաստատ պաշտպանության կարիք ունեն և՛ Սոլեդարի, և՛ Բախմուտի, և՛ Վելիկա Նովոսելկայի մոտ, և՛ այստեղ, որովհետև նրանց հայրերը գնացել են ռազմաճակատ և, հավանաբար, այն գրեթե 9 հազար մահացած հերոսներից մեկն են»,- ասել է նա։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ Վալերի Զալուժնին՝ «Պաշտպաններ.Կանչ» ֆորումի ընթացքով։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն