Միջազգային

Լեհաստանը Ուկրաինային 3.7 մլրդ դոլարի օգնություն է տրամադրել

Լեհաստանի իշխանություններն ու լեհական հասարակությունն Ուկրաինային ավելի քան 17 մլրդ Զլոտ (3,7 մլրդ դոլար) ընդհանուր գումարի օգնություն են ցուցաբերել։ Այս մասին լեհական ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավարի գրասենյակի ղեկավար Միխալ Դվորչիկը։

Անդրադառնալով Լեհաստանից ստացած օգնությանը՝ նա այն բաժանել է երկու մասի՝ Լեհաստանում ծախսված և Ուկրաինային փոխանցված մասերի։ «Ուկրաինային փոխանցված այդ գումարի մեծ մասը ռազմական աջակցություն է՝ 1,5 մլրդ դոլար։ Դա Ուկրաինային փոխանցված ռազմական տեխնիկայի արժեքն է», - հավելել է Դվորչիկը։