Միջազգային

Պուտինը հրաժարվում է ամենապարզ հարցերի շուրջ բանակցություններից. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննա Լենա Բերբոքը հանդես է եկել ռուսական ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինային զենք մատակարարելու օգտին: Նա քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգոստոսի 21-ին Բեռլինում դաշնային կառավարության բաց դռների օրվա կապակցությամբ ելույթի ժամանակ։ Նախարարի խոսքերն է մեջբերել DPA գործակալությունը:

Բերբոքի խոսքով՝ Պուտինը հրաժարվում է բանակցություններ վարել նույնիսկ այնպիսի ընդհանուր հարցերի շուրջ, ինչպիսիք են համագործակցությունը միջազգային հումանիտար իրավունքի ոլորտում, ինչպես նաև հրաժարվում է այլ երկրներին ընդունել որպես հակամարտության կարգավորման միջնորդներ: