Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները սեպտեմբերին կարող են այցելել Զապորոժիեի ատոմակայան

«Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կարող է կայանալ սեպտեմբերին, եթե կողմնակի գործոններ չառաջանան»: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄԱԳԱՏԷ-ն կաջակցի Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտու մասին առաջարկին, Ուլյանովն ասել է. «Ես կարծում եմ, որ չի աջակցի, մի պարզ պատճառով. Ապառազմականացված գոտիների ստեղծումը ՄԱԳԱՏԷ-ի մանդատի հետ կապ չունի»: