Միջազգային

Կուլեբան և Բլինկենը քննարկել են Ուկրաինային զենքի հետագա մատակարարումները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Ուկրաինային արևմտյան սպառազինության հետագա մատակարարումները: «Սպառազինությունը եղել է Էնթոնի Բլինկենի հետ իմ հեռախոսազրույցի կենտրոնում։ Մենք համակարգել ենք ԱՄՆ-ից և գործընկերներից հետագա մատակարարումները»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կուլեբան:

Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը մոտեցնում է պատերազմի ավարտը և լավագույն ներդրումն է Եվրոպայի և աշխարհի երկարաժամկետ անվտանգության գործում:

Կուլեբան նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ուկրաինային շարունակական աջակցության համար: