Միջազգային

Էրդողանը Զելենսկուն կարող է ժամանակավոր զինադադարի առաջարկ անել. թուրքական ԶԼՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվով այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կառաջարկի կազմակերպել իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է թուրքական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Բացի այդ, Էրդողանը կարող է անդրադառնալ Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի, ինչպես նաև Անկարայի միջնորդությամբ՝ հակամարտության կողմերի գերիների փոխանակման հարցերին։ Այդ մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին: