Միջազգային

Ուկրաինան պատրաստ է հաջորդ ամիս արտահանել 3 միլիոն տոննա հացահատիկ

Ուկրաինան կարող է սեպտեմբերին իր նավահանգիստներից արտահանել 3 միլիոն տոննա հացահատիկ, իսկ ապագայում կարող է դրանցից ամսական 4 միլիոն տոննա արտահանել: Այդ մասին երեքշաբթի հայտնել է ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Վասկովը։ Ըստ Կակովի՝ Ուկրաինան ստացել է 30 նավի հայտ, որոնք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինա կգան՝ հացահատիկ արտահանելու համար:

Ուկրաինական հացահատիկի արտահանումը նվազել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա փետրվարի 24-ին և շրջափակեց ուկրաինական սևծովյան նավահանգիստները, սակայն անցյալ ամիս երեք սևծովյան նավահանգիստներ ապաշրջափակվեցին Մոսկվայի և Կիևի միջև կնքված Ստամբուլյան գործարքի շրջանակներում, որը հնարավորություն տվեց հարյուր հազարավոր տոննա ուկրաինական հացահատիկ ուղարկել կարիքավոր երկրներ։