Միջազգային

Գերմանիայի իշխանությունները դեմ են ռուսների համար վիզայի սահմանափակմանը

«Գերմանիայի իշխանությունները դեմ են Ռուսաստանի քաղաքացիների համար վիզայի սահմանափակմանը»: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է հնարավորություն տա Ռուսաստանից հեռանալ նրանց, ովքեր դեմ են նախագահ Պուտինի ռեժիմին։

«Բոլոր որոշումները, որոնք մենք ընդունում ենք, չպետք է բարդացնեն նրանց ազատության որոնումը և երկիրը լքելու հնարավորությունը՝ փրկվելով Ռուսաստանում բռնապետությունից։ Սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, դա Պուտինի պատերազմն է»,- Շոլցի խոսքերն է մեջբերել պարբերականը։

Ավելի վաղ Շոլցն արդեն դեմ էր արտահայտվում նման միջոցների կիրառմանը։ Այն ժամանակ նա ընդգծել էր, որ Գերմանիան արդեն պատժամիջոցներ է կիրառել ռուս պաշտոնյաների ու օլիգարխների դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանի նախագահի ռեժիմին։ Դա, նրա կարծիքով, բավարար է։