Միջազգային

Ուկրաինան մինչև տարեվերջ ակնկալում է 12-16 մլրդ դոլարի օգնություն ստանալ Արեւմուտքից

Ուկրաինան մինչև 2022 թվականի վերջը ակնկալում է հավելյալ 12-16 մլրդ դոլարի օգնություն ստանալ արևմտյան գործընկերներից։ Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն:

«Ամեն ինչ կախված է անցկացված բանակցությունների հաջողությունից, օգնությունը կարող է լինել մինչև 30 մլրդ դոլար։ Մենք արդեն ստացել ենք 14 մլրդ դոլար, իսկ մինչև տարեվերջ կարող ենք ստանալ 12 մլրդ դոլարից մինչև 16 մլրդ դոլար», - ասել է նախարարը։