Միջազգային

Վրաստանի ՊՆ-ն հերքում է, որ ՌԴ -ին է փոխանցել պահեստազորի սպաների անձնական տվյալները

Վրաստանի պաշտպանության նախարարությունը ստահոդ է համարել  Ուկրաինայում կռվող վրաստանցի կամավորների տվյալների հնարավոր փոխանցման մասին վրացական զլմ-ների տեղեկությունը: «Հիշյալ տեղեկությունը կեղծ է, հրապարակման ոչ մի մաս չի համապատասխանում իրականությանը։ ... Պահեստազորի սպաների անձնական գործերը չեն կարող լքել որևէ գերատեսչություն արխիվները»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքը հետաքննություն էր հրապարակել, որում պնդում էր, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունը կարող է Ռուսաստանին տեղեկատվություն տրամադրել վրաստանցի նախկին զինվորականների մասին, որոնք այժմ կռվում են Ուկրաինայում՝ ռուսների դեմ։