Միջազգային

Ուկրաինական նավը Ստամբուլ կժամանի օգոստոսի 2-ին

Ուկրաինայից հացահատիկով առաջին բեռնատար նավը Ստամբուլ կժամանի օգոստոսի 2-ին՝ մոտավորապես ժամը 15:00-ին։

Թուրքիայի պաշտպանության նից հայտնում են, որ Թուրքիան հույս ունի, որ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումներն անխափան կիրացվեն։ Միաժամանակ Թուրքիան վստահեցրել է, որ ապահովված կլինի նավերի անվտանգությունը։

Հիշեցնենք՝ հացահատիկով բեռնված առաջին նավը ուկրաինական նավահանգստից մեկնել է այսօր՝ Մոսկվայի ժամանակով 08.30-ին։