Անդրեյ Կոստինը՝ Ուկրաինայի նոր դատախազ
Միջազգային
27 Հուլիսի 2022, 17:50Ուկրաինայի Գերագույն ռադան «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության պարգամավոր Անդրեյ Կոստինին քվեարկությամբ հաստատել է գլխավոր դատախազի պաշտոնում:
Թեկնածուին առաջադրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա այսօր անձամբ էր ներկա քվեարկությանը:
Հուլիսի 17-ին նա պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և Ուկրաինայի անվտանգության ծառայության տնօրեն Իվան Բականովին, նշելով, որ այդ երկու գերատեսչությունների աշխատակիցների կողմից գրանցվել են պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
RAND
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Արման Գալոյան
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն