Միջազգային

Բրիտանական հետախուզությունը տեղեկություններ է հայտել ՌԴ ԳՇ գեներալների մասին

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ մի քանի բարձրաստիճան ռուս զինվորականներ պաշտոնանկ են արվել կամ հեռացվել հրամանատարությունից՝ ռազմաճակատում անհաջողությունների պատճառով:

Այսպես, ըստ բրիտանական հետախուզության, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կիսելը հեռացվել է Խարկովի գրավման ձախողման պատճառով։ Փոխծովակալ Իգոր Օսիպովը ժամանակավորապես հեռացվել է «Մոսկվա» հածանավի խորտակման պատճառով։ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը շարունակում է մնալ իր պաշտոնում, բայց Պուտինի վստահությունը նրա նկատմամբ մնում է անհայտ։

«Քավության նոխազի մշակույթը, հավանաբար, համատարած է Ռուսաստանի ռազմական և անվտանգության համակարգում», - եզրակացնում է բրիտանական հետախուզությունը: