Միջազգային

Զելենսկին հայտարարել է՝ պատրաստ է բանակցել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ կողմերը «պետք է համաձայնություն գտնեն» որպես պայման՝ վերջնագրեր չներկայացնելով։ Իտալական RAI պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։

«Ղրիմը միշտ ունեցել է ինքնավարություն, միշտ ունեցել է իր խորհրդարանը, բայց որպես Ուկրաինայի մաս», - ասել է Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարը միաժամանակ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարների մասին։