Միջազգային

Թբիլիսին աջակցում է Ռուսաստանի դեմ միջազգային ֆինանսական պատժամիջոցներին. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պնդում է, որ Թբիլիսին աջակցում է Ռուսաստանի դեմ միջազգային ֆինանսական պատժամիջոցներին։ «Մենք աջակցում ենք բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին և դա կարևոր է վրացական ֆինանսական ոլորտի համար։ Եվ, միևնույն ժամանակ, մենք մասնակցում ենք բոլոր այն բանաձևերին, որոնք ընդունվել են ի պաշտպանություն Ուկրաինայի»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին։ Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս հայտարարել էր, որ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ դա երկրի շահերից չի բխում:

Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ «կառավարության կողմից օգտագործվող ձևակերպումների և բնակչության ճնշող մեծամասնության զգացողությունների միջև  մեծ տարբերություն կա»։ «Եթե գաք Վրաստան, կտեսնեք, որ այստեղ ուկրաինական դրոշներն ամենուր են, վրաց բնակչության կողմից բազմաթիվ նախաձեռնություններ են եղել՝ իրենց աջակցությունը ցույց տալու համար»։