Տեխնէ

Ferrari-ն աշնանը էլեկտրական մեքենա կթողարկի

Ferrari-ն պատրաստվում է հոկտեմբերին թողարկել իր առաջին ամբողջությամբ էլեկտրական մոդելը․ գրում է Reuters-ը։

«Էլեկտրաֆիկացումը այն ճանապարհն է, որով մենք անցել ենք տասնամյակներ շարունակ՝ սկսած Ֆորմուլա 1-ից, այնուհետև մեր մրցարշավային մեքենաներից անցնելով սպորտային մեքենաների», - ասել է խորհրդի նախագահ Ջոն Էլկանը ընկերության բաժնետերերի տարեկան ժողովում: «Մենք ուրախ ենք ներկայացնել Ferrari Elettrica-ն, որը շուկա կմտնի հոկտեմբերի 9-ին»։

Գլխավոր տնօրեն Բենեդետտո Վինյան բաժնետերերի ժողովում հաստատել է, որ Ferrari-ն կշարունակի արտադրել բենզինային, հիբրիդային և ամբողջությամբ էլեկտրական մեքենաներ: «Իսկապես, մեր ռազմավարության համաձայն, մենք շարունակում ենք ներդրումներ կատարել բոլոր երեք Էներգաբլոկներում՝ մեր հաճախորդներին ընտրության առավելագույն ազատություն տրամադրելու համար», - ասել է նա:

Անցյալ տարի հիբրիդներին բաժին է ընկել Ferrari ավտոմեքենաների վաճառքի 51%-ը։