Տեխնէ

ՆԱՍԱ-ի տիեզերանավն Արեգակի մոտով է անցել

ՆԱՍԱ-ի «Փարքեր Սոլար Փրոբ» տիեզերանավը կրկին Արեգակի մոտով թռիչք կկատարի՝  անցնելով նրա այրող մթնոլորտով. հայտնում է APnews-ը։

Անցյալ դեկտեմբերին Փարքերը պատմական ռեկորդ է սահմանել՝ մոտենալով Արեգակին 3.8 միլիոն մղոն (6 միլիոն կիլոմետր) հեռավորությամբ՝ ավելի մոտ, քան երբևէ ուղարկված որևէ օբյեկտ: Երկրորդ թռիչքը եղել է շաբաթ օրը, սակայն կապի բացակայության պատճառով առաքելության թիմը տվյալներ կստանա միայն երեքշաբթի կեսօրին: 

Գիտնականները ակնկալում են, որ Փարքերի տվյալները կօգնեն պարզել, թե ինչու է Արեգակի արտաքին մթնոլորտը հարյուրավոր անգամ ավելի տաք, քան նրա մակերեսը, և ինչն է սնում արևային քամին՝ գերձայնային լիցքավորված մասնիկների հոսքը, որն անընդհատ հեռանում է Արեգակից: