Տեխնէ

Ասիական ավտոարտադրողները շաբաթը սկսել են մեծ անկմամբ

Ասիական շուկաները երկուշաբթի օրը դիմավորել են ուժեղ գնանկմամբ. հիմնական պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի նկատմամբ սահմանած բարձր տուրքերն են. գրում է Reuters-ը։

Այս քայլն ազդել է հատկապես ճապոնական և հարավկորեական ավտոարտադրողների և նրանց մատակարարների վրա, որոնց բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել։

Թրամփի որոշումը կանխատեսելի էր, բայց և այնպես այն մեծ հարված է հասցրել աշխարհի խոշորագույն արտադրողներին։

Տուժել են այն ավտոարտադրողներն ու մատակարարները, որոնք արտադրական հզորություններ ունեն Մեքսիկայում, և որտեղից երկար տարիներ ավտոմեքենաներ են արտահանվել ԱՄՆ։

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներ Toyota-ի և Nissan-ի բաժնետոմսերի գներն ընկել են շուրջ 5%-ով: Honda-ի բաժնետոմսերը անկում են ապրել ավելի քան 7%-ով։