Տեխնէ

Ցուցադրվել է նոր Google Pixel Fold-ը

Ամիսներ տևած շշուկներից և արտահոսքից հետո Google-ը հաստատել է նոր՝ Pixel Fold-ի գոյությունը: Թվիթերում և YouTube-ում հրապարակված տեսահոլովակում առաջին անգամ ցուցադրվել է Google-ի նոր ծալվող սմարթֆոնը՝ պաշտոնական կարգավիճակով: Սպասվում էր, որ ընկերությունը հաջորդ շաբաթ կներկայացնի Pixel Fold-ը Google I/O-ում: Այնուամենայնիվ, ինչպես հաճախ է պատահել վերջին մի քանի տարվա ընթացքում, Google-ն առաջարկել է ավելի վաղ ծանոթանալ այս սարքին՝ նախքան գլխավոր ցուցադրությունը։ 

Ենթադրվում է, որ Pixel Fold-ի արժեքը կմեկնարկի 1700 դոլարից և կարող է հասանելի լինել արդեն հաջորդ ամիս: Հաղորդվում է, որ արտաքին էկրանը ունի 14.7 սմ տրամագիծ, իսկ ներքին էկրանը՝ 19.3 դյույմ: Ինչ վերաբերում է մարտկոցի աշխատանքին, ենթադրվում է, որ Pixel Fold-ը կաշխատի մինչև 24 ժամ՝ կանոնավոր օգտագործման ռեժիմով, և մինչև 72 ժամ՝ «Extreme Battery Saver» ռեժիմով։