Rolls Royce-ը սկսում է աշխարհի ամենամեծ ռեակտիվ շարժիչի փորձարկումները
Տեխնէ
3 Հունվարի 2023, 14:01«Rolls-Royce» ընկերությունը հայտարարել է «Ultra Fan» շարժիչի առաջին նախատիպի՝ աշխարհի ամենամեծ ռեակտիվ շարժիչի կառուցման ավարտի մասին:
Շարժիչը բրիտանական Դերբի քաղաքում հասցվել է Rolls-Royce-ի փորձնական ստենդին, որը կոչվում է «Stand 80»։ «Ultra Fan»-ի փորձարկումները պետք է սկսվեն արդեն հաջորդ տարի: «Rolls Royce»-ը գրեթե 90 միլիոն ֆունտ ստերլինգ է ներդրել «Stand 80»-ում:
Rolls Royce-ն ասում է, որ շարժիչը նախագծված է այնպես, որ մեծ քանակությամբ օդը անցնի կոմպրեսորի միջուկի շուրջը, այլ ոչ՝ դրա միջով: Սա ստեղծում է բարձր երկկողմանի գործակից, ինչը նվազեցնում է աղմուկի մակարդակը 35% -ով և նվազեցնում վառելիքի սպառումը:
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն