Տեխնէ

Ինչպե՞ս են փոխվել ավանդական ճարտարապետության ուղղությունները

Ճարտարապետությունը, ինչպես արվեստի ցանկացած այլ ձև, անընդհատ զարգանում է: Թեև դա կարող է ակնհայտ չլինել կողքից դիտողին, ճարտարապետության մեջ կան շատ տարբեր տատանումներ և տարրեր, որոնք վերջին երկու տասնամյակում կտրուկ փոխվել են: Շինանյութի տեսակներից մինչև դրանց օգտագործում՝ ավանդական ճարտարապետությունը փոխվում է և կշարունակի փոխվել իր զարգացման ճանապարհին:

Էկոճարտարապետություն

Ճարտարապետության հիմնական փոփոխություններից մեկը էկոճարտարապետության մուտքն է։ Շինարարության ընթացքում ավելի քիչ պլաստմասսա է օգտագործվում, և նյութերի մեծ մասն այժմ տեղական աղբյուրներից է: Սա օգնում է նվազեցնել ծախսերը, արտանետումները և նույնիսկ երկարացնել տան կամ այլ շենքերի կյանքը:

Շարժում 

Ճարտարապետության մեջ ավելի շատ օրգանիկ նյութերի օգտագործմանը զուգահեռ՝ շատ նոր ճարտարապետներ ձգտում են շարժում ցույց տալ հենց շենքի կառուցվածքի մեջ: Շատ շենքեր այլևս ավանդական քառակուսիները չեն, որոնք կառուցված են միմյանց վրա՝ պատեր և սենյակներ ստեղծող միջնորմներով: Այժմ ճարտարապետները ձգտում են շենքին բնական շարժման ձև հաղորդել։ Սկսած նավի առագաստից մինչև ջրի շարժում՝ շատ դիզայներներ ոգեշնչվում են ավելի բնական, «կյանքային» երևույթներից և ըստ դրա նախագծում շենքը:

Կանաչի ներմուծումը 

Քանի որ աշխարհը դառնում է ավելի բնակեցված, բուսականության աճեցման վայրերը և կանաչ տարածքները նվազում են: Շրջակա միջավայրը հարգելու պրակտիկան ներկայիս ճարտարապետության առանցքներից է։ Շատ շենքեր այժմ ներառում են տանիքների այգիներ: Սրանք պարզապես փոքրիկ ծաղկաթմբեր չեն, այլ շենքերի տանիքներին հատուկ նախագծված կառույցներ` հողի և աճող բուսականության քաշը պահելու համար, որոնք միաժամանակ թույլ են տալիս օգտագործել խոնավությունը կլանելու բնական կարողություն: Սա տեխնիկա է, որը, հավանաբար, էլ ավելի կզարգանա առաջիկա տասնամյակներում:

Բաց դիզայններ

Ներկայիս ճարտարապետությունը շատ ավելի բաց է: Նախկինում շենքերի ներսում պատերը ոչ միայն ստեղծում էին սենյակներ ու ծառայում որպես միջնապատեր, այլև կատարում կրող պատերի ֆունկցիան՝ շինությունը կանգուն պահելով: Ավելի ամուր և թեթև նյութերի օգտագործումը ժամանակակից ճարտարապետության մեջ հնարավորություն է տալիս ազատվել շինության ներսի պատերից և դրսի առջև բացել դրա ներսի տարածքը:

Ավելի շատ լուսամուտներ

Բնական լույսի առատ ներթափանցումը թույլ է տալիս նվազեցնել էլելկտրաէներգիայի ծախսը: Քանի որ վերջին տարիներին շինանյութերն ավելի ամուր են դարձել, ավանդական ճարտարապետությունն այժմ թույլ է տալիս ավելի շատ պատուհաններ օգտագործել շինության մեջ: Այժմ, մեկ պատուհանի փոխարեն, որը միայն փոքր քանակությամբ լույս է ներս թողնում, ամբողջ պատը կարող է պատուհան լինել։