Տեխնէ

2022-ի «Apple»-ի լավագույն պլանշետները

2022թ. iPad Air-ն ունի նույն հզորությունը, ինչ՝ iPad Pro-ն, բայց՝ ավելի ցածր գին: Նոր iPad Air-ի առավելություններն են Sharp screen տեսախցիկը, գերազանց աշխատունակությունը, նույնականացումը հպման միջոցով, 2-րդ սերնդի Apple Pencil՝ մկնիկի աջակցությունը: Թերություններից կարելի է նշել 64GB հիմնական հիշողության հնարավորությունը: 

2022-ի iPad Air-ի ամենաուշագրավ կողմն այն է, որ այն աշխատում է 2021 թվականի iPad Pro մոդելների նույն համակարգչային դասի պրոցեսորով, ինչ 13 դյույմանոց MacBook Air-ը, MacBook Pro-ն ու Mac Mini-ն: Դա նշանակում է, որ այն բավականին հզոր է պլանշետի համար։ Ավելին, այն ունի ամենաշատ հզորությունը՝ մինչև 600 դոլար արժողությամբ շուկայի ցանկացած մոդելի ու տարեթվի պլանշետի համեմատ:

Նրանց համար, ովքեր փնտրում են շարժական, հարմար և, միևնույն ժամանակ, ինտենսիվ աշխատելու հնարավորությամբ պլանշետներ և ընտրում են 2022թ. iPad Air-ի M1 պրոցեսորը, 64GB հիշողության հնարավորությունը կարող է բավարար չլինել: Այդ դեպքում արժե վճարել 750 դոլար, բայց ձեռք բերել 256GB հիշողությամբ տարբերակը:

Եթե անհրաժեշտ է ավելի քան 64GB հիշողություն, դուք կարող եք վճարել լրացուցիչ 50 դոլար և ստանալ 128GB պահեստավորման հնարավորություն iPad Pro-ի համար, որը կարժենա 800 դոլար: Դուք կստանաք նաև Apple-ի super-smooth ProMotion ցուցադրման հնարավորությունը, որը աշխատում է 120Hz հաճախականության վրա՝ 60Hz-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ էկրանը մեկ վայրկյանում թարմանում է 120 անգամ՝ 60-ի փոխարեն:

Այնուամենայնիվ, 256GB 2022 iPad Air-ը երկու անգամ ավելի շատ հիշողություն ունի, քան ստանդարտ iPad Pro-ն, այնպես որ, գրեթե անհնար է գերազանցել նրա կատարողականությանն ու պահեստավորման հնարավորություններին:

2019թ. iPad Mini-ն, ըստ էության, 10.2 դյույմանոց iPad-ի ավելի փոքր և լավագույն տարբերակն է, եթե նախընտրում ենք ավելի փոքր պլանշետ: Կոմպակտ, մատչելի, նոր պրոցեսորով, լավ որակի էկրանով, աշխատում է մատիտով: Թերություններից կարելի է նշել ավելի հին դիզայնը՝ ավելի մեծ շրջանակներով, որոնք  ավելի թանկ են, քան ավելի մեծ՝ 10.2 դյույմանոց 2020 iPad Pro-ինը։ 

Այն աշխատում է նույն հզոր A12 Bionic պրոցեսորով, որը առկա է նաև 2020 թվականի iPad-ում, և աջակցում է առաջին սերնդի Apple Pencil-ին: 7.9 դյույմանոց էկրանը ունի 2,048 x 1,536 պիքսելային էկրան, այնպես որ, դուք իսկապես կարող եք հաճույք ստանալ՝ դիտելով տեսահոլովակներ, կարդալով նյութեր և ստեղծագործելով էկրանի վրա: Դուք կարող եք ընտրել 64GB կամ 256GB պահեստավորման և երեք գունային տարբերակների միջև՝ Silver, Space Gray կամ Gold:

Ընդհանուր առմամբ, iPad Mini-ն լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր ամենից առաջ կարևորում են պլանշետի թեթև լինելը։ Եթե ցանկանում եք հեռախոսից մի փոքր մեծ էկրան՝ կարդալու, ֆիլմեր դիտելու և էլեկտրոնային փոստը ստուգելու համար, արժե դիտարկել iPad Mini-ին:

Նոր iPad Mini-ն իր դիզայնում ունի մեծ փոփոխություններ, որոնցով այն ավելի շատ նմանվում է փոքրացված iPad Air-ի կամ iPad Pro-ի, քան՝ ավելի փոքր iPad-ի։ Այն նաև ներառում է Apple-ի A15 Bionic-ի պրոցեսորային բարելավումը, որը դարձնում է այն ավելի հզոր և երկարակյաց: Մյուս թարմացումը նոր 12MP առջևի տեսախցիկն է, նոր՝ Apple-ի Center Stage-ի տեսախցիկի կարգավորման ֆունկցիայով: Այն նաև 100 դոլար ավելի թանկ է, քան նախորդ iPad Mini-ին:

Apple-ի 2021թ. iPad Pros-ը համալրվում է ընկերության M1 պրոցեսորով, որն ավելի արագ է աշխատում և ունի բարձրորակ տեսախցիկներ՝ դարձնելով դրանք գրեթե կատարյալ՝ պրոֆեսիոնալին մոտ լուսանկարիչների և ստեղծագործ մարդկանց համար: 11 դյույմանանոց մոդելը սկսվում է 800 դոլարից, իսկ 12,9 դյույմանոց տարբերակը՝ 1100 դոլարից, ճիշտ, ինչպես իրենց նախորդները: 

2021թ. iPad Pro-ն, M1 չիպի Apple պատկերի ազդանշանային պրոցեսորի շնորհիվ, ավելի կատարյալ է դառնում, որի արդյունքում բարելավվում է առջևի տեսախցիկի որակը: Սա կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր ծրագրում են իրենց iPad-ից շատ տեսազանգեր կատարել: Այն նաև կարող է բարձրորակ լուսանկարներ ու տեսանյութեր անել: Ավելի մեծ՝ 12.9 դյույմանանոց մոդելն հագեցած է նաև մինի-LED տեխնոլոգիայով, ինչը նշանակում է, որ այն շատ ավելի պայծառ գույներ ունի՝ համեմատած Apple-ի մյուս պլանշետների հետ: 

Բայց այդ՝ իր գնի համեմատ iPad Pros-ը իսկապես լավագույնն է նրանց համար, ովքեր ցանկանում են պլանշետն օգտագործել իրենց աշխատանքի համար: 2022թ. iPad Air-ը համադրված է Apple-ի Magic Keyboard-ի և երկրորդ սերնդի Apple Pencil-ի հետ: Ընդհանուր առմամբ, պահեստային կարողությունների մեծացումը, ավելի արագ աշխատանքը, ավելի լավ տեսախցիկները և Thunderbolt կապակցվածությունը դարձնում են iPad Pro-ն լավագույնը այն ստեղծագործ մարդկանց համար, որոնք ցանկանում են ունենալ շարժական աշխատանքային սարք: