Տեխնէ

Լավագույն նոթբուքները դպրոցականների համար

Միջին դպրոցի աշակերտները հիմնականում օգտագործում են համակարգիչ՝ օնլայն դպրոցական աշխատանքների և ինտերնետային որոնման համար: Աշակերտների համար առաջնահերթությունը հարմարավետ և հեշտ օգտագործվող սարքն է՝ միջին հզորության օպերացիոն համակարգով  և առավել համատեղելի դպրոցական աշխատանքների հետ: 

Նույնիսկ ավելի պահանջկոտ աշակերտները, ովքեր օգտագործում են նոթբուքը լուսանկարների և վիդեո-խմբագրման համար, կարող են գոհանալ վերջին երկու տարվա ընթացքում մշակված ցանկացած նոթբուքերի աշխատանքով:

Ինչի՞ համար նաև արժե վճարել՝ հարմարավետ ստեղնաշարի։ Միջին դպրոցի շատ աշակերտներ սովոր չեն երկար տեքստեր մուտքագրելուն: Պետք է փնտրել այնպիսի սարք, որը կոմպակտ և հեշտ է տեղափոխելու համար, հատկապես, եթե աշակերտները պատրաստվում են դրանք դպրոց տանել: Կարելի է դիտարկել 11-13 դյույմանոց մոդելները, բայց ոչ ավելի, քան 15 դյույմ:

Նման համակարգիչների օրինակներ են`

HP Chromebook x360 ($319). մատչելի գներով՝ Chromebook մարտկոցի մեծ կյանքով։

Lenovo Flex 3 Chromebook  ($209)․ փոքր, բայց ամուր նոթբուք՝ պատրաստված ուսանողների համար։

Lenovo 300e ($329). դիմացկուն 2-ը 1-ում գրիչով։

Acer Aspire 5  (561 դոլար). շարժական տարբերակ աշակերտների համար, ովքեր 15 դյույմանոց էկրանի կարիք ունեն։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՈՒՅԹԹՈՓ՝ ավագ դպրոցի համար

Ավագ դպրոցականների նոթբուքերի կարիքները կարող են տարբեր լինել՝ ելնելով նրանց հետաքրքրություններից, բայց աշակերտներից շատերին պետք չեն հզոր սարքեր՝ բազմաթիվ ֆունկցիաներով, հատկապես, եթե դրանք կարող են ունենալ անսարքություններ կամ լուրջ թերություններ, որոնք կարող են խանգարել դպրոցական աշխատանքին: 

Լավագույն օպերացիոն համակարգը կարող է կախված լինել նրանից, թե ինչին է սովոր երեխան: Օրինակ, Android հեռախոս ունեցող և հաճախ Google-ի ծառայություններից օգտվող ուսանողները կնախընտրեն Chromebook-ը: Ավագ դպրոցի նոթբուքի ամենակարևոր առանձնահատկությունը տեղափոխելու հարմարավետությունն է: Երեխաները, ովքեր մասնակցում են դասերին անձամբ, կարող են օրվա մեծ մասի ընթացքում իրենց սարքը տանել գրքերի հսկայական կույտի հետ միասին։ Այս դեպքում հարմար է 13-14 դյույմանոց էկրանով կամ թեթև 15-17 դյույմով մոդելը: Ուսանողները նաև խորհուրդ են տալիս ինչ-որ ամուր տարբերակ, որը հեշտ չի վնասվի։ Մարտկոցի կյանքը ևս մեկ կարևոր հատկանիշ է:

Շատերը խորհուրդ են տալիս սենսորային էկրան՝ էլեկտրոնային գրիչի աջակցությամբ: Սենսորային էկրանը միշտ բոնուս է՝ գծապատկերներ նկարելու համար։

Կախված լայնաշերտ կապի որակից՝ կարելի է նաև դիտարկել նոթբուք՝ ինտերնետային միացման բազմաթիվ տարբերակներով: Առցանց դասերը երբեմն կարող են ընդհատվել հոսանքի անջատումների պատճառով, ուստի կարելի է դիտարկել LTE մոդելը: Կամ, եթե դանդաղ կապի խնդիր կա, Ethernet պորտ ունեցող տարբերակն ավելի հարմար կլինի։

Նման համակարգիչների օրինակներ են`

Acer Chromebook Spin 513 ($349). փոխակերպվող Chromebook՝ շուրջօրյա մարտկոցով։

Apple iPad Air ($599). հզոր պլանշետ՝ հիանալի էկրանով։

Acer Chromebook Spin 713  ($579). ֆանտաստիկ Chromebook, որն այնքան էլ թանկ չէ։

Dell XPS 13 ($1195)՝ ամուր կաղապարով Windows նոութբուք։

Surface Laptop 4 ($799). գերազանց, թեթև նոութբուք, որը հարմար է օգտագործելու համար։

Microsoft Surface Laptop Go  (399 դոլար). գրավիչ, թեթև Windows նոութբուք։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՈՒՅԹԹՈՓ՝ ՔՈԼԵՋԻ ՀԱՄԱՐ

Քոլեջի ուսանողները կարող են մի փոքր ավելի շատ գումար ծախսել իրենց լափթոփների համար: Արժե վճարել նոթբուքի համար, որը հավելյալ ևս մի քանի տարի կծառայի:

Բայց բարձրակարգ, հզոր սարքերի մեջ ևս կա տարբերակների լայն ընտրանի: Քոլեջի նոթբուքը պետք է լինի թեթև. ուսանողներն իրենց համակարգիչներն ամբողջ օրը կրում են իրենց հետ: Ուստի կարևոր է, որ դրա քաշը խնդիր չառաջացնի։ 

Մեկ այլ ընդհանուր ցանկալի հատկանիշ՝ մարտկոցի աշխատունակությունը: Բարձրախոսները և վեբ-տեսախցիկները հաճախ անտեսվում են նույնիսկ ամենաբարձրակարգ սարքերում: Թեև քոլեջի շատ ուսանողներ այժմ վերադառնում են ստացիոնար դասերին, ոմանք դեռ մասնակցում են խմբակների և առցանց միջոցառումների. ձայնի և պատկերի վատ որակը կարող է խանգարել կենտրոնացմանն ու այլ ուսանողների հետ շփմանը:

Ինչպես մյուս դեպքերում, այս պարագայում ևս՝ ուսանողներ պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն իրենց հետաքրքրություններին և դպրոցական աշխատանքների կարիքներին հարմարեցված համակարգիչների մեջ:

Նման համակարգիչների օրինակներ են`

 

Acer Swift 3 (749 դոլար). գերթեթև նոութբուք, որը լավ է աշխատում։

HP Envy x360 13 (1049 դոլար). արագ և ոճային 2-ը 1-ումԼ

Dell XPS 13 ($1․195)՝ ամուր կաղապարով Windows նոութբուք։

Surface Laptop 4 ($799). գերազանց, թեթև նոութբուք, որը հարմար է օգտագործելու համար։

HP Spectre x360 14 ($1․519). պրեմիում փոխակերպվող մարտկոցի երկարակեցությամբ։