Տեխնէ

ՌԴ-ում տեղի է ունեցել Apple-ի ծառայությունների խափանում, Հայաստանում AppStore-ի հետ կապված խնդիրներ կան

Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում տեղի է ունեցել Apple-ի ծառայությունների խափանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Օգտատերերը հայտնում են iCloud-ի, AppStore-ի և այլ հավելվածների հետ կապված խնդիրների մասին:

Հայաստանում օգտատերերը նույնպես բարձրաձայնում են AppStore-ի հետ կապված խնդիրների մասին։ Ամենայն հավանականությամբ` այն կապված է ՌԴ-ում համակարգի խափանման հետ։