Տեխնէ

SONY-ն նոր, տարօրինակ ու զարմանալի ականջակալներ է թողարկել

Ֆենոմենալ, աղմուկը չեղարկող WF-1000XM4 ականջակալները թողարկելուց հետո, որոնք 2022թ. երկրպագուների կողմից կշարունակեն մնալ ամենասիրվածը, «Sony»-ն իր ուշադրությունն ուղղել է «open style» ոճի սեփական ականջակալի ստեղծման վրա: 179.99 դոլար արժողությամբ նոր Sony LinkBud-երը ի սկզբանե նախատեսվել են գրավելու այն հաճախորդներին, ովքեր հետաքրքրված չեն «պրեմիում» դասի 1000XM4-ներով կամ նույնիսկ «Sony»-ի՝ շատ ավելի էժան WF-C500 ականջակալներով:

«Sony»-ի նորագույն ականջակալները՝ «LinkBuds»-ը, դեռ հետևում են «Sony»-ի ավանդական մոդելային շարքին և տեխնիկապես հայտնի են որպես WF-L900 ականջակալներ: Ինչ վերաբերում է անվանը, «Sony»-ի մոտեցումն այն է, որ դրանք «կապում են» օնլայն և օֆլայն աշխարհները: 

«Sony»-ն արդեն տևական ժամանակ է՝ զարգացնում է իր «open style» ոճի ականջակալները: Դեռևս 2018թ․, երբ շուկայում հայտնվեցին «Xperia Ear Duo»-ները, դրանք համարվում էին անհարմար և հիշեցնում էին ցածր բյուջետային ականջակալներին:

Նոր «LinkBuds»-ը շուկայում հայտնվել է մուգ մոխրագույն կամ սպիտակ գույներով, այնպես որ՝ «Sony»-ն որևէ արտահայտիչ տարբերակ չի առաջարկում գույների հարցում: Բայց այդ մոտեցումը, վստահաբար, ոճային առանձնահատկություն է: Այս ականջակալները շատ անսովոր տեսք ունեն՝ բլիթների ոճով անցք է բացված հենց այն հատվածի մեջտեղում, որը գտնվում է ականջի ներսում: Դա այն հիմնական տարբերակիչն է, որը օգտագործողին կապի մեջ է պահում իր շուրջը կատարվող ամեն ինչի հետ:

 

«Sony» ընկերությունից հայտնում են, որ «LinkBuds» ականջակալների արտադրության մեջ օգտագործվել են վերամշակված նյութեր, և մասամբ դա է պատճառը, որ դրանք ունեն խայտաբղետ տեսք: Այն, ինչ օգտագործողի աչքը սկզբում կարող է ընկալել որպես փոշի կամ բեկորներ ականջակալների վրա, իրականում այն է, թե ինչպես են դրանք գործարանում արտադրվել: «Sony»-ի նոր «Linkbuds»-երը կշռում են չորս գրամ՝ ավելի թեթև, քան Apple-ի 3-րդ սերնդի AirPods-երը, սակայն տարբերությունն ավելի ցայտուն է, երբ համեմատվում են 5,6 գրամանոց Galaxy Buds Live-ի հետ: Կախված մարդու ականջի ձևից և LinkBuds-ի առանձնահատկություններից՝ դրանց նշանավոր շրջանաձև կտրվածքը կարող է տեսանելի չլինել այլոց համար: «Sony»-ն տուփի մեջ ներառում է չորս չափի աջակիցներ:

Այն, ինչ «LinkBuds»-ի հարցում իսկապես տպավորվում է, ձայնային զանգի որակն է: «Sony»-ն պնդում է, որ մշակել է չեզոքացնելու թարմացված ալգորիթմ՝ օգտագործելով 500 մլն ձայնային նմուշներ՝ ձայնին լրացուցիչ պարզություն հաղորդելու համար: Համեմատած շատ ավելի թանկ 1000XM4-ների հետ՝ LinkBuds-ը գնահատվել է ավելի հարմար՝ Zoom զանգերի և ստանդարտ ձայնային զանգերի դեպքում: