Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

Տաջիկստանը մարդասիրական օգնություն կուղարկի Աֆղանստան

Միջազգային

2 Փետրվարի 2022, 16:15

Տաջիկստանը շուտով կուղարկի Աֆղանստան՝ որպես մարդասիրական օգնություն։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուհրիդինը։ Ինչպես նշել է նախարարը, Տաջիկստանը պատրաստ է նաև տրամադրել իր լոգիստիկ ենթակառուցվածքը, ներառյալ վեց կամուրջներ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի վրա՝ միջազգային կազմակերպությունների կողմից մարդասիրական ապրանքներ Աֆղանստան առաքելու համար։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ն արդեն օգնություն է հասցնում Տաջիկստանի անցակետով։ «Մենք նաև բժշկական ծառայություններ ենք մատուցում Տաջիկստանին սահմանակից տարածքների աֆղան բնակիչներին, շարունակում ենք էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումները Աֆղանստան, մասնավորապես հյուսիսային նահանգներ և Քաբուլ», - հայտարարել է նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում