Սպորտ

Մալխաս Ամոյանը նոմինացվել է UWW-ի «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում

Մալխաս Ամոյանը նոմինացվել է UWW-ի «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում։

«Ավարտվող տարում Ամոյանը նվաճել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։

Հարգելի մարզասերներ, դուք ևս կարող եք աջակցել մեր չեմպիոնին՝ մեկնաբանություն թողնելով United World Wrestling-ի համապատասխան հրապարակման տակ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական