Սպորտ

Շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչում են երեք հայ մարզիկ

Շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչում են երեք հայ մարզիկ

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հայտնում են, որ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ անցած 16 շախմատիստներից 3-ը հայ գրոսմայստերներ են՝ Գաբրիել Սարգսյանը, Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 1/8 եզրափակչում կմրցի ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևի հետ: ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմրցի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի հետ: ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուել Սևյանը կմրցի չինացի գրոսմայստեր Վեյ Իի հետ:

Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական