Սպորտ

Իրատեսական չէ խոսել Մեսսիի վերադարձի մասին. Լապորտա

Իրատեսական չէ խոսել Մեսսիի վերադարձի մասին. Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Խոան Լապորտան հայտարարել է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի «Բարսելոնա» վերադարձը ֆուտբոլիստի կարգավիճակով իրատեսական չէ։

«Իրատեսական չէ խոսել Լեո Մեսսիի՝ որպես ֆուտբոլիստ «Բարսելոնա» վերադառնալու մասին», – ասել է Լապորտան Catalunya Ràdio-ին տված հարցազրույցում:

Լապորտան հայտնել է նաև, որ ինքը տեղեկացված չի եղել Մեսսիի ակումբ անակնկալ այցի մասին, սակայն դրանից հետո էլ հաղորդագրություններով չեն փոխանակվել։

«Մենք լավ հարաբերություններ ունենք։ Ես նրան ոչ մի հաղորդագրություն չեմ ուղարկել։ Մենք սիրում ենք նրան այստեղ։ Սա նրա տունն է, և նա գիտի դա։ Մենք միշտ ասել ենք. ճիշտ կլիներ, եթե նա արժանանար ամենագեղեցիկ ընդունելությանը։ Կարծում եմ՝ մի օր կլինի, և դա հրաշալի կլինի»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական