Սպորտ

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն։ 55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտում գրանցել է 202 կգ արդյունք: Ալեքսանդրան փոքր ոսկի մեդալ է նվաճել հրում վարժությունում: 

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Իզաբելլա Յայլյանը, երկամարտի 193 կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը:

Չեմպիոն հռչակվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռիգո Գարանսը՝ երամարտի 205 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ուկրաինուհի Օլգա Իվժենկոն։