Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը դժգոհ չէ խաղերի իր արդյունքից:

«Շատ ոգևորված եմ ու տպավորված: Երբ մուտք գործեցինք լողավազան, երկրպագուների աղմուկն ազդեցիկ էր: Այս ամենը չկար Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Հենց դա էլ ինձ մոտիվացրեց արդեն լողի ընթացքում»,-«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ`  լրագրողների հետ զրույցում ասաց Մանուչարյանը:

Վերջինիս խոսքով`  ի տարբերություն Տոկիոյի, այս խաղերում ինքն առավել վստահ էր, առավել հանգիստ: Եվ գրանցած` 1:01.24 արդյունքն իր համար բավարար է: 

«Արդյունքս ինձ շատ գոհացրեց, որովհետև քիչ ժամանակ ունեինք նախապատրաստվելու Օլիմպիական խաղերին: Սեփական արդյունքս բարելավել եմ 20 միլիվայրկյանով»,-ասաց նա: