Սպորտ

Սպերցյանը Ռուսաստանի պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանների եռյակում է

ՌՊԼ-ն հրապարակել է մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակի հավակնորդներին:

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի ավարտվող առաջնության լավագույն կիսապաշտպանների եռյակում է։

Երկրպագուների քվեարկության արդյունքում եզրափակիչ են դուրս եկել երեք ֆուտբոլիստ: 
Մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակին առաջադրվել են Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Ռուսլան Լիտվինովը («Սպարտակ») և Վենդելը («Զենիթ»):

Նշենք, որ եզրափակիչ քվեարկությանը կմասնակցեն ՌՊԼ ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները, լիգայի լեգենդներն ու փորձագետները: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 4-ին: