Սպորտ

Հայաստան-Կիպրոս խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը։ 

Առաջին խաղակեսի ավարտին մոտ՝ 43-րդ րոպեին, Անդրեաս Կարոյի գոլի շնորհիվ Կիպրոսի հավաքականին հաջողվեց բացել հաշիվը։ Թիմերն այս հաշվով էլ գնացին ընդմիջման։ 

Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը հավասարեցրեց հաշվի հավասարակշռությունը։ Ընդամենը 8 րոպե անց Ռանոսը նաև դուբլ ձևակերպեց։ 

83-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Դիմիտրիս Քրիստոֆին։ 

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին։ Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում ընտրանին արտագնա խաղում կմրցի Ուելսի հավաքականի հետ։